Բավ է պառակտվել
21-11-2015 09:02

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի Ֆրանսիայի բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Ֆրանսիայի կողմից առաջարկված ԴԱԻՇ-ի դեմ պայքարին ուղղված բանաձևի նախագծին։ Բանաձևի տեքստում նշվում է ահաբեկչության ֆինանսավորումը կանխելու և Իրաք ու Սիրիա գրոհայինների մուտքը խոչընդոտելու անհրաժեշտությունը։ ՄԱԿ ԱԽ-ն երկրներին կոչ է անում կրկնապատկել ահաբեկչական հարձակումների կանխմանն ուղղված ջանքերը։ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը աննախադեպ և գլոբալ սպառնալիք է միջազգային խաղաղության ու անվտանգության համար»,- ասվում է բանաձևում։ Փաստաթղթում դատապարտվում են ԴԱԻՇ-ի կողմից Թունիսում, Ալժիրում, Բեյրութում իրականացված ահաբեկչությունները, ռուսական A321-ի պայթեցումը Սինայի երկնքում և նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած հարձակումների շարքը։