Բավ է պառակտվել
06-05-2014 13:50

Միջազգային հանրության աջակցությանն են սպասում գերի ընկած Սաուդյան արքայադստրերը (տեսանյութ)

Սաուդյան Արաբիայի երկու արքայադստրերի կյանքը իսկական մղձավանջի է վերածվել. նրանց հայրը բանտարկել է նրանց դղյակում, որովհետև դստրերը արտահայտվել են կանանց իրավունքների խախտման դեմ: RT-ին հաջողվել է կապ հաստատել աղջիկների հետ:
"Մեր ուտելիքը սպառվում է, իսկ ջուրն արդեն վերջացել է", - պատմել են Սուդյան Արաբիայի արքայադստրեր Սարա և Ջավահեր Ալ-Սաուդները:
"Մենք ծովային ջուր ենք խմում: Այնքան վատ է ամեն ինչ: Մենք փաստացի փորձում ենք ողջ մնալ: Մենք ջուր չունենք և ժամկռտանց սննդից ենք օգտվում", - ասել են արքայադստրերը:
"Մենք դեռ սպասում ենք միջազգային հանրության և մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպությունների արձագանքին, որոնք պատասխանատվության կենթարկեն թագավորին և նրա որդիներ Մութաիբին և Աբդել Ազիզին", - ասել են աղջիկները:
Արքայադստրերի մայրը՝ Սաոուդյան Արաբիայի թագավորի նախկին կինը, այժմ իր դստրերից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա է գտնվում և չափազանց անհանգստացած է նրանց ճակատագրով: Հարցազրույցում նա պատմել է, որ այդ ամենը դեռ սառցաբուրգի գագաթն է:
"Նրանք քննարկում են կանանց համար վարորդական իրավունքների հնարավորությունը, և այդ պարզապես ծիծաղելի է: Սաուդյան Արաբիայի կանայք ավելի շատ բաների կարիք են զգում: Իմ դստրերին հոգեբանորեն վատ են վերաբերվել, սակայն սաուդյան կանայք ենթարկվում են նաև ֆիզիկական բռնության իրենց հայրերի, եղբայրների և ամուսինների կողմից: Իմ դստրերի վիճակը ուշադրություն է գրավում", - պատմել է Սաուդյան Արաբիայի թագավորի նախկին կինը՝ Անուդ Ալ Ֆաիզը: