Բավ է պառակտվել
23-05-2015 08:40

Սաուդյան Արաբիան մտադիր է հրաժարվել նավթից

2040 թվականին Սաուդյան Արաբիան պատրատ կլինի հրաժարվել նավթից: Այդ մասին հայտնեց երկրի նավթի և հանքային պաշարների նախարար Ալի ալ Նաիմին: Ալ Նաիմիի կարծիքով՝ ապագայում երկիրը կդառնա արևային և քամու էներգետիկայի շուկայի խոշորագույն խաղացող: Արդյունքում թագավորությունը կսկսի զբաղվել էլեկտրաէներգիայի, այլ ոչ թե ածխաթթվածնի արտահանմամբ: Միևնույն ժամանակ նա նշել է, որ մոլորակում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է առանց էլեկտրաէներգիայի, ահա թե ինչու նավթի զգալի պահանջարկը դեռևս կպահպանվի: Նախարարի կարծիքով՝ նավթի գների անկումը արևային էլեկտրակայանների գրավչությունը ամենևին էլ չի նվազեցնում: Նրա պնդմամբ աևային էլեկտրաէներգիայի օգտագործելը տնտեսապես շատ ավելի արդարացված է, քան նավթի և գազի արդյունաբերությունը: Նվթարդյունաբերության ծավալները կրճատելու մասին մտադրության մասին Սաուդյան Արաբիայում հայտնել են դեռևս 2012 թվականին: Թագավորությունը նախատեսում է 2032 թվականին արտադրել 41 գիգավատ էներգիա (երկրում օգտագործվող էներգիայի շուրջ մեկ երրորդը) արևային կայանների հաշվին: Երկիրը նաև հույսեր ունի կապված քամու և ատոմային էներգետիկայի հետ: Սաուդյան Արաբիան առաջին տեղն է գրավում աշխարհում նավթի պաշարների ծավալով՝ 260,2 մլրդ. Բարել (մոլորակում արտադրվող նավթի շուրջ մեկ քարորդը): 2015 թվականի ապրիլին թագավորությունը նավթի արդյունաբերության ոլորտում տաս տարվա ռեկորդ սահմանեց՝ օրեկան 10,3 մլն. բարել: