Բավ է պառակտվել
17-02-2014 10:45

Սատանիստուհին 22 մարդու կյանք է խլել

Փենիսիլվանայի 19-ամյա բնակչուհին ոստիկանությանը խոստովանել է, որ վերջին 6 տարիների ընթացքում 22 մարդ է սպանել: Նա նաև մեղադրվում է 42-ամյա տղամարդու սպանության մեջ: Աղջիկը պատմել է, որ 4 տարեկանում, սեռական բռնության ենթարկվելուց հետո չարացել է, արդեն 13-ում սկսել է մարդկանց սպանել: Նա սպանությունները սկսել է այն բանից հետո, երբ դարձել է սատանիստական խմբավորման անդամ:

Նա սպանություններ է գործել Կալիֆոռնիայի, Տեխասի, Հյուսիսային Կարոլինայի տարածքներում: Ըստ մարդասպանի, նա ոչ մեկին չի խղճացել, եթե հնարավորություն ունենար, կրկին կսպաներ:
՛՛Ես չեմ ցանկացել սպանել 42-ամյա տղամարդուն, ես անգամ նրան խաբեցի, ասացի, որ անչափահաս եմ, բայց նա պնդում էր, որ պետք է սեռական հարաբերություն ունենանք՛՛,-պատմել է աղջիկը: