Բավ է պառակտվել
25-03-2014 18:17

Նոր մանրամասներ Սաշկո Բելիի սպանության մասին

Կազմակերպված հանցավոր խմբի անդամ Ալեքսանդր Մուզիչկոն, ով հայտնի էր որպես Սաշկո Բելի, երեկ ընթացած կալանավորման գործողության ընթացքում մահացու վիրավորվել է, քանի որ կրակ է բացել իրավապահների ուղղությամբ:
Այսօր Կիևում կայացած ճեպազրույցի ընթացքում Ուկրաինայի Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Եվդոկիմովը հայատարարել է. «Երբ կալանավորում էինք, նա դեռ կենդանի էր: Շտապօգնությունը, որին կանչել էինք, տեղեկացրեց մահվան մասին»:
Նա պատմել է, որ մարտի 24-ի լույս 25-ի գիշերը ԿՀՊ գլխավոր վարչության աշխատակիցները, այդ թվում նաև Սոկոլ հատուկջոկատայինները Ռովենսկի մարզում անցկացրել են կազմակերպված հանցավոր խմբավորման (ԿՀԽ) կալանավորման գործողություն:
Վ. Եվդոկիմովի խոսքերով` գործողությունն իրականացվել է «Երեք կարապ» սրճարանում: «Կալանավորվել են ԿՀԽ անդամ երեք անձինք», հայտարարել է ՆԳ նախարարի տեղակալը: Նրա խոսքերով` Մուզիչկոն գործողության ընթացքում կրակել է, և ոստիկանության աշխատակիցները պատասխան կրակ են բացել նրանց ոտքերին, որի հետևանքով էլ մահացու վիրավորվել է խմբավորման ղեկավարը:
Նշվում է, թե Սաշա Բելին աչքի էր ընկնում ծայրահեղ արմատական մոտեցումներով: Նա ինքնաձիգը ուսին ժամանել էր Ռովնո` շրջանային խորհրդի նիստին մասնակցելու համար: Ռադկիկալը առաջարկել էր Ռովնոյի շրջանի Ռեգիոնների կուսակցության անդամներից բռնագանձել ունեցվածքը և փոխհատուցել Մայդանում զոհվածների ընտանիքներին:
Ավելի վաղ gisher.news-ուն տեղեկացրել էր, որ համացանցում տարածվել են Ալեքսանդր Մուզիչկոնի սպանված լուսանկարները: