Բավ է պառակտվել
22-01-2014 08:52

ԱՄՆ-ն շարունակում է մնալ սառնամանիքի ճիրաններում

РИА Новости- գրծակալությունը հայտնում է, որ ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջաններում երեկ ուժեղ ձյան պատճառով հազարավոր չվերթներ են հետաձգվել, փակվել են պետհաստատությունները և դպրոցները։ Դելավեր, Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգներում արտակարգ դրություն է մտցվել: Ըստ NBC հեռուստաալիքի տվյալների, երեքշաբթի երեկոյան չեղյալ է համարվել ավելի քան 4.000 չվերթ, ավելի քան 6.300-ը հետաձգվել են։ Վատ եղանակն անդրադարձել է նաև պաշտոնյաների պլանների վրա. հետաձգվել է Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստիի երդմնակալության արարողությունը, Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը հետաձգել է օրենսդիր ժողովի ամենամյա ելույթը, իսկ Դելավեր նահանգի Գերագույն ասամբլեայի երկու պալատները չեղյալ են համարել իրենց նիստերը։ Դպրոցները փակվել կամ հրատապ դադարեցրել աշխատանքը Փենսիլվանիա, Նյու Ջերսի, Նյու Յորք, Կոնեկտիկուտ, Մերիլենդ, Վիրջինիա և Կենտուկի նահանգներում։ Շատ պետհաստատություններ և դպրոցներ փակվել են նաև Կոլումբիա շրջանում։