Բավ է պառակտվել
02-12-2015 12:28

Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ. Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կարծում է, որ Թուրքիան չպետք է դառնա Եվրամիության անդամ, և սխալ է թուրքերին այս հարցում կեղծ հույսեր տալը:  «Սխալ կլիներ թուրքերին խաբելը և կեղծ հույսեր տալը այն, թե Թուրքիան կարող է դառնալ Եվրոպայի մաս: Թուրքիայի հետ մենք նեղ համագործակցություն պետք է ունենանք, ընդհանուր հետաքրքրություններ, սակայն այդ երկիրը չպետք է դառնա ԵՄ անդամ»,-ասել է Սարկոզին: Կազմակերպությանն անդամակցելու հայտն Անկարան ներկայացրել է 1987թ.:  Թուրքիայի ԵՄ-անդամակցության Բանակցությունները սկսվել են 2005 թ.: Թուրքիայի ԵՄ անդամակցության բանակցությունները բազմիցս բարդացվել են  տարաձայնությունների պատճառով, ինչը  հանգեցրել է դրանց կասեցմանը: Հիմնական խոչընդոտը մնում է այդ երկրի  կողմից Հյուսիսային Կիպրոսի  օկուպացիայի խնդիրը: