Բավ է պառակտվել
04-07-2016 11:41

Սարկոզին կրկին ցանկանում է դառնալ Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հաստատել է "Հանրապետականներ" կուսակցության նախագահի պաշտոնից հեռանալու և երկրի նախագահի ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը:
Շաբաթ օրը ելույթ ունենալով կուսակցության անդամների առաջ՝ Սարկոզին ասել է, որ դա նախագահողի պաշտոնում նիստին իր վերջին մասնակցությունն է:
Նշենք, որ Սարկոզին զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնը 2007-2012թթ.:
Ֆրանսիայում նախագահի ընտրությունները տեղի կունենան 2017 թվականին: Սարկոզիի գլխավոր մրցակիցը կլինի Ֆրանսիայի նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն: