Բավ է պառակտվել
21-12-2013 10:25

Չինաստանում մեկնարկում է ձյունե հսկաների փառատոնը

Ամանորը սարերի հետևում չէ, հետևաբար աշխարահի բոլոր անկյուններում պատրաստվում են դիմավորել տարվա ամենամասսայական տոնին: Չինաստանը ևս բացառությունչէ, այստեղ ամայի և սառցե անկյուններից մեկում պատրաստվում են ձյունե քանդակների ամենամյա փառատոնին: Այս մասին տեղեկանումենք Dail Mail-ից: Հարյուրավոր արհեստավորներ հազարավոր տոննա ձյուն են կուտակում: Քանդակներն առնվազան 26 մետր բարձրությամբ և 117 մետր լայնությամբ արվեստի գործեր են: Նպատակը ամենամյա Harbin International Snow Sculpture Art Expo-ին մասնակցելն է:  

Չինաստանի Հեյլունցզյան նահանգի մայրաքաղաքն ամեն հունվար ամսին հյուրընկալում է հիասքանչ ձմեռային փառատոնը, որն անցկացվում է Չինաստանի և Ռուսաստանի սահմանային տարածքում: Այս տարի անցկացվելու է 29-րդ փառատոնը, որը կարող է դառնալ երբևէ տեղի ունեցածներից ամենազարմանահրաշը: