Բավ է պառակտվել
27-12-2013 09:36

Կողոպտում են Ձմեր պապիկները

Взгляд-ը հայտնում է, որ Սուրբ Ծննդյան տոների ժամանակ Կոսովոյում և Ալբանիայում Ձմեռ պապի հանդերձանքով մարդիկ 2 զինված հարձակում են իրականացրել ոսկերչական սրահների վրա: Ալբանական ՆԳՆ-ից հայտնել են, որ առաջին միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի Տիրանայում. այդ ժամանակ չորս հոգի ավտոմատներով ներխուժել են առևտրի կենտրոններից մեկի ոսկերչական սրահ և մեծ քանակությամբ արդուզարդ տարել:
Իսկ հինգշաբթի երեք «Ձմեռ պապերից» բաղկացած ավազակախումբը կողոպուտ է իրականացրել Կոսովոյի Պրիզրեն քաղաքում: Այս անգամ հարձակման ժամանակ երկու մարդ է վիրավորվել:
Դեռ հայտնի չէ` դրանք նույն ավազակախմբի ձեռքի գործերն են, թե պարզապես տարբեր մարդիկ որոշել են յուրովի օգտվել ամանորյա իրարանցումից: