20-12-2013 10:16

ԱՄՆ-ում ցուցադրվում է 454 կգ շոկոլադից կերտված Սանտա Կլաուսը

Մոտենում է ամանորն ու աշխարհի բոլոր անկյուններում փորձում են տոնական տրամադրություն ապահովել և օրիգինալ մեթոդներով առանձնանալ ու զարմացնել բոլորին: Այս սկզբունքով էլ ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի HiltonAmericas հյուրանոցի հրուշակագործ խոհարարը ամբողջովին մուգ շոկոլադից, իրական չափսերի Սանտա Կլաուս է պատրաստել: DailyMail-ի փոխանցմամբ, խոհարարն օգտագործել է 2.4 մլն կալորիայով մոտ կես տոննա մուգ շոկոլադ՝ քաղցր Սանտային և էլֆերի թիմին քանդակելու համար:

Սանտային և թզուկներին նա ստեղծել է 16 օրում՝ օգտագործելով 454 կգ շոկոլադ: Սուրբ ծննդյան տոնական տեսարանը լրացնելու համար խոհարարը քանդակել է նաև բուխարի և ծխնելույզ՝ պատրստված «մեղրաբլիթե աղյուսներից»: