Բավ է պառակտվել
21-05-2015 08:48

Կալիֆոռնիական Սանտա Բարբարան հայտարարվել է աղետի գոտի՝ նավթի արտահոսքից հետո

Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաուն Սանտա Բարբարա շրջանը հայտարարել է աղետի գոտի՝ կապված նավթի խոշոր արտահոսքի հետ։ «Այդ միջոցառումը թույլ կտա ընդունել արտակարգ միջոցառումներ և կօգնի արագ մոբիլիզացնել առկա ռեսուրսները,- հայտարարել է նահանգապետը։- Մենք անհրաժեշտ ամեն ինչ կանենք Կալիֆոռնիայի ափի պահպանության համար»։ Երեքշաբթի խողովակաշարի վնասման հետևանքով վիթխարի քանակությամբ հում նավթ էր թափվել ջուրը։