Բավ է պառակտվել
13-01-2014 17:16

Սանկտ Պետերբուրգում միկրոավտոբուսն ընկել է ջրանցքը. կան զոհեր

Սանկտ Պետերբուրգում (ՌԴ) միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Վթարի հետևանքով զոհվել է 6 մարդ։
Ինչպես տեղեկացնում է tert.am-ը՝ Opel մակնիշի միկրոավտոբուսը՝ 5 ուղևորներով, անցել է կամրջի արգելապատնեշն ու ընկել ջրանցքը։
Միկրոավտոբուսում գտնվող բոլոր մարդիկ, այդ թվում՝ վարորդը, մահացել են։ Նրանց մարմիններն արդեն դուրս են բերվել ջրից։