08-09-2014 12:23

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները ցանկանում են քաղաքի մուտքը վճարովի դարձնել

Սանկտ Պետերբուրգի իշխանությունները ծրագրում են վճարովի դարձնել քաղաքի կենտրոն մուտքը: Այս մասին հայտնել է նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Պոլտավչենկոն:

Նա մեկնաբանել է Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրենի դիտողությունը, որի խոսքերով՝ տրանսպորտի առատության պատճառով դժվարանում է հասանելիությունը տեսարժան վայրերին, իսկ շենքերի ճակատամասերը վնասվում են գազերի արտանետումից:

Առայժմ Պետերբուրգում վճարովի է դարձել միայն ավտոկայանատեղիի ցուցադրական գոտին, որը կգործի սեպտեմբերի 10-ին՝ Քարավանային փողոցում: Ամսվա ընթացքում ցանկացողները կարող են թեստավորել համակարգի աշխատանքը՝ այն դեռևս անվճար է:

Հետագայում վճարովի կայանատեղիի գոտին կընդլայնվի ու կզբաղեցնի հատված, որը կընդգրկի Նևսկի պողոտան, Ֆոնտանկայի առափնյա հատվածը, Կիրոչնի փողոցն ու Լիգովսկի պողոտայի մի մասը:

Կայանման գումարը դեռ հայտնի չէ: