Բավ է պառակտվել
29-07-2015 16:39

Հոնկոնգը դարձել է ռուսական բանկերի վարկատուն

Արևմուտքի պատժամիջոցները ստիպել են ռուսական բանկերին ֆինանսական միջոցներ ներգրավվել Հոնկոնգից: Փոխառու միջոցների ընդհանուր չափը կազմում է 117 մլրդ դոլար: Հոնկոնգում արժեթղթեր թողարկելու մտադրություններ ունեն ռուսական Գազպրոմբանկը, իսկ Վնեշէկոնոմբանկը և Խնայբանկը առայժմ դիտարկում են իրենց արժեթղթերի տեղաբաշխման հնարավորությունները: ՎՏԲ բանկն արդեն տեղաբաշխել է իր արժեթղթերը 8,04% եկամտաբերությամբ, որը 121 բազիսային կետով ավելի ցածր է քան Մոսկովյան բորսայում: Գործակալությունը նաև փոխանցում է, որ Չինաստանը լուրջ մտադրություն ունի յուանը դարձնել երկրորդ պահուստային արտարժույթը ամերիկյան դոլարից հետո: