18-01-2016 09:11

Արևմուտքը չեղյալ է հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցները

Իսլամական Հանրապետությունը հունվարի 17-ից ազատվել է միջազգային հանրության կողմից իր վրա դրված պատժամիջոցների մեծ մասից: Պատժամիջոցների չեղարկման փաստը հաստատել են Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Եվրոպական միությունը և Իրանը համատեղ հայտարարել են Իրանի միջազգային պարտավորությունների կատարման ճանաչման մասին: Այսպիսով, Իրանը բոլոր ոլորտներում կրկին դառնում է միջազգային համագործակցության լիիրավ անդամ: Պատժամիջոցները չեղյալ հայտարարելու դեպքում Իրանը մատչում կունենա արտասահմանում պահվող իր սառեցված ակտիվներին: Իրանը կարող է նաև ավելացնել նավթի արտահանումը: Իրանը հնարավորություն է ստանում տնտեսության և արդյունաբերության տեխնոլոգիական նորացման համար: Սպասվում է, որ Իրան կգնան հսկայական արևմտյան ներդրումները: Պատժամիջոցները հանելու ընդհանուր ազդեցությունը կարելի է չափել բազմաթիվ տասնյակ միլիարդավոր դոլարներով: Երկուս ու կես տարի շարունակվող ԱՄՆ-ի, Եվրոպական Միության, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի, դիվանագիտական ջանքերը հնարավորություն են տվել հասնել այս արդյունքին, - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: 2016 թ հունվարի 16-ին ՄԱԳԱՏԷ¬-ն հայտարարել է, որ Իրանը ենթարկվում է միջուկային ծրագրից հրաժարվելու պայմաններին, այդպիսով ճանապարհ բացելով միջազգային պատժամիջոցների հանելուն: