Բավ է պառակտվել
21-04-2015 15:47

Ամենաբարձրահասակ բրազիլացին ամուսնացել է 150-սանտիմետրանոց կնոջ հետ (լուսանկարներ, տեսանյութ)

Ամենաբարձրահասակ բրազիլացին՝ Ջոլիսոն Ֆերնանդես դա Սիլվան, որի հասակը 234 սմ է, ամուսնացել է 150-սանտիմետրանոց կնոջ հետ: 28-ամյա դա Սիլվան և 21-ամյա Էվեմ Մեդեյրոսն ամուսնացել են Բրազիլիայի արևելյան Պարաիբա նահանգում նրա հարազատ քաղաքում, որի անունը չի նշվում: Տղամարդը, որը համարվում է երրորդը աշխարհի ամենաբարձրահասակ մարդկանց ցուցակում, պատմել է, որ երեխա ժամանակ բարձր հասակի և հասակակիցների մշտական ծաղրի պատճառով ստիպված է եղել թողնել դպրոցը: Դրանից հետո նա մի քանի տարի գործնականում տնից դուրս չի եկել, մինչև 21 տարեկանում հեռացրել են նրա հիպոֆիզի բարորակ ուռուցքը, ինչի շնորհիվ նրա աճը դադարել է: Դրանից հետո դա Սիլվան սկսել է փողոց դուրս գալ և երկրպագուներ է ձեռք բերել, որոնցից մեկը Էվեմ Մեդեյրոսն է: «Երբ ես նրան տեսա, մտածեցի, որ դա սեր է առաջին հայացքից»,- պատմում է տղամարդը:

Բրազիլացու խոսքով՝ երբ ինքն ու Մեդեյրոսը հայտարարել են իրենց հարաբերությունների մասին, շատերը սկսել են զույգին հարցնել նրանց սեքսուալ հարաբերությունների մասին: «Ոմանք, տեսնելով իմ կոշիկի չափը, ոչ ճիշտ եզրակացություններ են անում իմ առնանդամի չափի մասին»,- նշել է դա Սիլվան: Չնայած 7 տարի առաջ բրազիլացու աճը դադարել է՝ նա ստիպված է ամեն ամիս ներարկումների կուրս անցնել, նաև ամեն օր դեղեր խմել առողջությունը պահպանելու համար: