Բավ է պառակտվել
25-01-2014 11:48

Հայազգի գործարար Սամվել Կարապետյանը 100 մլն դոլարով լքված ջրաշխարհ է գնել

 fordes.ru-ն հայտնում է, որ  ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի ամենահայտնի երկար կառուցվող ջրաշխարհը, որը գտնվում է Ամինևսկոյե մայրուղում, փոխել է սեփականատիրոջը: 

Հայազգի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը 100 մլն դոլարով գնել է Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բազմահարկ լքված շինությունը, որտեղ անցկացվել են «Բրիգադա» հայտնի սերիալի վերջին մասի նկարահանումները, նշել է ընկերության փոխնախագահ Իգոր Բուլատովը։

Բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարությունը, որի ընդհանուր տարածքը 45.000 քմ է, սառեցվել է 2001-ին։  «100 մլն դոլարը 45.000 քմ տարածքով կիսակառույցի համար չափազանց մեծ գումար է թվում։ Սակայն եթե «Տաշիրին» հաջողվել է համաձայնեցնել քաղաքի (իշխանությունների) հետ այդ տարածքում շենքի քանդումը և նոր, ավելի մեծ շենքի շինարարությունը, ապա արժեքը բավարար է»,- նշել է Մոսկվայի անշարժ գույքի կենտրոնական բորսայի կառավարիչ գործընկեր Արտյոմ Ցոգոևը։

Կիսակառույց շենքը կքանդվի, ջրաշխարհի փոխարեն Սամվել Կարապետյանի ընկերությունը նախատեսում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր՝ առևտրային և գրասենյակային հատվածներով, ինչպես նաև բնակարաններ։ Ապագա կառույցի ընդհանուր տարածքը կկազմի 125.000 քմ։ Նախատեսվում է օբյեկտը կառուցել 2015-ին։