04-03-2016 11:42

Աշխարհի ամենաթանկ մետրոյի կայարանը բացվեց Նյու Յորքում

Նյու Յորքում բացվել է աշխարհի ամենաթանկ մետրոյի կայարանը: Տասներկու տարի տևած շինարարական աշխատանքներից հետո այն սկսել է գործել հինգշաբթի։ Մետրոն գտնվում է Առևտրի համաշխարհային կենտրոնի` ահաբեկչությունից ավերված երկու երկնաքերերի մոտ:
Նախապես ծրագիրը գնահատվում էր 2 միլիարդ դոլար, սակայն արդյունքում դրա համար ծախսվեց 4 միլիարդ դոլար։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների` այդ կայարանն ամենաթանկն է աշխարհում։
Ապակուց և բետոնից պատրաստված ազդեցիկ կառուցվածքներն ամերիկացիների քննադատության առարկա են դարձել, որոնք մեղադրում են իշխանություններին ոչ միայն ավելորդ շռայլության, այլև ոչ միանշանակ ճարտարապետության համար:
Տրանսպորտային հանգույցը միավորում է մետրոյի 11 գիծ և երկաթուղու Նյու Ջերսի նահանգի ճյուղը։ Մետրոյի նոր կայարանն օրական կսպասարկի մոտ 250 հազար ուղևորի: