23-11-2015 08:30

Տարբեր երկրների նախագահների ինքնաթիռները (լուսանկարներ)

Երբ պետության ղեկավարը պաշտոնական այց է կատարում այլ երկրի տարածք, օգտագործում է համար մեկ օդանավը`հենց այդպես են ամբողջ աշխարհում անվանում օդանավը, որի մեջ գտնվում է պետության համար մեկ դեմքը:
Ադրբեջան
նախագահն օգտագործում է AZAL Boeing 767-300, որն անվանվում է «Բաքու-1»: Նման կերպ անվանվում է ի պատիվ երկրի մայրաքաղաքի: պահեստայինի տեղ օգտագործվում է Airbus A319 «Բաքու-2»: 2014թ պատվիրված են երկու Airbus A320 ինքնաթիռներ և մեկ Airbus A340: Ադրբեջանի իշխանությունը օգտագործում է նաև Gulfstream G550: Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը «Ադրբեջանական ավիաընկերություններից» նույնպես վերցրել են «Ափշերոն» անվանվամբ մեկ Տու-154 ինքնաթիռ` պետական նպատակներով օգտագործելու համար:

Գերմանիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը թռչում է Airbus A310-304, 1 Canadair CL-600-2A12 Challenger 601 ինքնաթիռներով: Իսկ որոշ դեպքերում նաև կիրառվում է Airbus A340-313X VIP-ը(«Քոնրադ Ադենաուեր» և «Թեոդոր Հոյս»):

Հայաստան
ՀՀ նախագահի թռիչքն ապահովում է Airbus A320 ինքնաթիռը, իսկ ավելի վաղ կիրառվել է Ту-134-ը: Հատկանշական է, որ Հայաստան անունը գրված է հայատառ:

Բելառուս
Օգտագործվում է Boeing 767-300ER(լուսանկար 1), Boeing 737 Business Jet , ինչպես նաև Ту-154M(լուսանկար 2 ): Նախագահական ինքնաթիռի վրա պատկերված է նաև Բելառուսի դրոշը: Օդանավի դռան մոտ «Բելառուս» գրվածքն է սլավոնական և լատիներեն լեզուներով: Պոչին պատկերված է Բելառուսի զինանշանը:

Բոստվանա
Երկար ժամանակ երկրի ղեկավարների VIP փոխադրման համար Բոստվանայի Օդային ուժերը օգտագործում են Gulfstream IV ինքնաթիռը OK2 համարանիշով (լուսանկարի վրա): Սակայն այդ ինքնաթիռը վերջերս վաճառվել է ԱՄՆ սեփականատերին: Հիմա այդ նպատակով օգտագործվում է Bombardier Global Express-ը OK1համարանիշով:

Անգոլա
Անգոլայի կառավարությունն ունի Bombardier Q Series երկու ինքնաթիռ: Հակաօդային ուժերը նախագահի փոխադրման համար օգտագործում են և Embraer ERJ 145 և Як-40(լուսանկարի վրա):

ԱՄՆ
ԱՄՆ նախագահական օդային նավատորմը 1990թ-ից մինչ այժմ կազմված է երկու հատուկ կահավորված երկու ինքնաթիռներից` Boeing-747-200B, (զինվորական նշանակումը VC-25A): Եթե ժամանման օդանավակայանը չի կարող ընդունել այդպիսի մեծ ինքնաթիռ, ինչպիսին է VC-25A, ապա Air Force One –ի նպատակով հանդես է գալիս Boeing C-32-ը:

Քուվեյթ
և Kuwait Airways-ի պետական ավիափոխադրող Airbus A340-542-ը իրականացնում է նախահագի և այլ պաշտոնատար անձանց թռիչքը:
Բուրկինա-Ֆասո
Բուրկինա-Ֆասո-ի իշխանությունը 2005թ-ից օգտագործում է Boeing 727-282 (լուսանկարի վրա) 1981թ արտադրության: Առկա է նաև Falcon 900-ը:

Ղազախստան
Պետական «Բերկուտ» ավիաընկերությունը, որը փոխադրում է նախագահին և Ղազախստանի Պետության ղեկավարներին ունի ավելի քան 10 ինքնաթիռ և ուղղաթիռ: Boeing 757-2M6
Let L-410A

Բրազիլիա
Բրազիլիայի Նախագահի, փոխնախագահի և Բրազիլիայի Պետության ղեկավարների փոխադրմամբ զբաղվում է Բրազիլիայի ՀՕՊ-ի Հատուկ փոխադրման խումբը, որը ներառում է 22 ինքնաթիռ: Հիմնական նախագահական ինքնաթիռը 2005թ-ին թողարկված Airbus A319-ի հատուկ մոդիֆիկացիան, Airbus VC-1A անվանումը ստացած և հատուկ «Սանտոս-Դյումոն» անունը (լուսանկարի վրա): Թռիչքի փոքր հեռավորության համար Նախագահն օգտագործում է երկու Embraer VC-2 մոդիֆիկացրած ինքնաթիռներից մեկը: Հատուկ փոխադրման խմբում առկա են նաև Embraer VC-99C, Embraer C-99A, Learjet VU-35 ինքնաթրռները և AS 332 ուղղաթիռը:

Կոնգո
Կոնգոյի իշխանությունը 2011թ-ից օգտագործում է Boeing 767-200 ինքնաթիռը, որն ավելի վաղ տեղափոխում էր Ղազախստանի Նախագահին:

Բոլիվիա
Նախագահի և կառավարության անդամների փոխադրման համար Բոլիվիայի ՀՕՊ-ը օգտագործում է Dassault Falcon 900EX (լուսանկարի վրա) и Falcon 50 ինքնաթիռները: Նաև օգտագործվում է Sabreliner NA-265, 1975թ բաց թողման: Պլանավորվում էձեռք բերել մեկական Beechcraft King Air 250 և Beechcraft King Air 350i:

Ուկրաինա
Պետական «Ուկրաինա» ավիագործակալությունը, որը սպասարկում է երկրի առաջին դեմքերին 2015թ դրությամբ ունի վեց ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Լուսանկարի վրա Airbus A319-115-ն է:

Իրան
Իրանի նախագահը օգտվում է Airbus A321-231 ինքնաթիռից:

Ռուսաստան
Հիմնական նախագահական ինքնաթիռը Ил-96-300ПУ –ն է` Ил-96 ուղևորափոխադրող իիքնաթիռի մոդիֆիկացված տարբերակը: Նշանակման երկու տառերը նսհանակում են «հսկիչ կետ»: Ռուսաստանի նորագույն պատմության մեջ նախագահները օգտագործել են չորս նման ինքնաթիռներ: Ինքնաթիռը առաջինն օգտագործել է նախագահ Բորիս Ելցինը: 2003թ-ին նոր ինքնաթիռ է կառուցվել Վլադիմիր Պուտինի համար: 2010-ին նախագահ Դմիտրի Մեդոեդևը հայտարարել էր, որ ցանկանում է ընդլայնել ռուսական նախագահական ինքնաթիռների քանակը ևս երկու նմանատիպ մոդելներով, որոնք կառուցվել եին Վորոնեժյան ավիագոծարանում: Դրանցից առաջինը փոխանցվել էր հատուկ ավիաջոկատին 2012թ դեկտեմբերին, երկրորդը`2014թ հունվարի 30-ին:

Ինդոնեզիա
Պետական Boeing 737-8U3: