03-12-2015 14:04

Ամերիկյան կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծել են Հալեպի ջրատարը

Ահա և ամերիկյան «հակաահաբեկչական կոալիցիայի» նոր «հաջողությունը» Սիրիայում. լրատվական գործակալությունները հաղորդում են, որ ԱՄՆ կոալիցիոն ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիայի խոշորագույն քաղաք Հալեպի ջրամատակարարման ջրի մաքրման կայանին: Օդային հարվածի հետևանքում ջրատարը լրջորեն վնասվել է և ջուրը չի մատակարարվում քաղաքի մի քանի խոշոր թազամասերում: Այսօր քաղաքում մնում են ավելի քան 2 միլիոն բնակիչներ, իսկ ագլոմերացիայի հետ միասին - 3,5 միլիոն, որոնց գրեթե կեսը մնացել է առանց խմելու ջրի: Ջրամատակարարման համակարգի ամբողջական վերանորոգումը չի սկսվել, քանի որ վերանորոգող խմբի աշխատակիցները պարզապես վախենում են սկսել վերակառուցման աշխատանքները, հասկանալով, որ ԱՄՆ-օդային հարվածները կարող են կրկնվել: Ընդ որում նշում է, որ Հալեպի տարածաշրջանում ջրի մաքրման համակարգի առաջին օդային հարվածները ամերիկացիները իրականացրել են դեռ անցած հինգշաբթի: Սիրիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Հաննա Սիգերը նշել է, որ Հալեպի տարածաշրջանում այսօր մոտ կես միլիոն մարդ մնացել է աոանց ջուր: Դա կարող է հանգեցնել վարակիչ հիվանդությունների բռնկմանը, ինչի տարածմաը դժվար է դիմակայել, տարածաշրջանում ահաբեկչական խմբերի առկայության պատճառով, որոնք շարունակում են պայքարել հետ Սիրիայի կառավարական ուժերի դեմ: ՄԱԿ-ը հայտարարել է Հալեպի ջրամատակարարման և ջրի մաքրման կայանի օդային հարվածի դատապարտման մասին «մոռանալով» նշել, որ հարվածն իրականացվել է ամերիկյան կոալիցիայի ինքնաթիռների կողմից: