Բավ է պառակտվել
07-07-2015 15:30

Turkish Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել

Turkish Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն այսօր արտակարգ վայրէջք է կատարել Նյու Դելիի օդանավակայանում՝ պայթյունի վտանգի պատճառով: Ինքնաթիռն իրականացնելիս է եղել Բանգկոկ-Ստամբուլ չվերթը, երբ բորտուղեկցորդները զուգարանում գրություն են գտել, որտեղ գրված է եղել պայթուցիկի հնարավոր առկայության մասին։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զուգարանում հայելու վրա հայտնաբերվել է շրթներկով արված գրություն այն մասին, որ ինքնաթիռում պայթուցիկ սարք է տեղադրված:
Օդանավակայանում ինքնաթիռը և բոլոր 148 ուղևորների բեռները ենթարկվել են մանրամասն զննության:  
Սա արդեն տարվա սկզբից թուրքական ընկերության ինքնաթիռներում պայթյունի սպառնալիքներով վեցերորդ դեպքն է: