Բավ է պառակտվել
03-09-2016 11:33

Տաշքենդի հազարավոր բնակիչներ ճանապարհել են Քարիմովի դիակառքը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդի հազարավոր բնակիչներ այսօր վաղ առավոտյան դուրս են եկել քաղաքի փողոցներ ու ճանապարհել սեպտեմբերի 2-ին կյանքից հեռացած նախագահ Իսլամ Քարիմովի դիակառքը դեպի «Յուժնի» օդանավակայան:

«Իսլամ Աբդուգանիևիչը շատ բան է արել մեր երկրի համար. նա մեր առաջին նախագահն է, և մենք նրան երբեք չենք մոռանա»,- ասել է ներկաներից մեկը:

Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 7:20-ին սգո թափորը Տաշքենդի կենտրոնից ուղևորվել է «Յուժնի» օդանավակայան, որտեղից Իսլամ Քարիմովի մարմինը տեղափոխվել է նրա հայրենիք` Սամարղանդ, որտեղ էլ նա կթաղվի այսօր:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Ուզբեկստանում կյանքի 79-րդ տարում մահացել է երկրի նախագահ Իսլամ Քարիմովը:

Իսլամ Քարիմովն Ուզբեկստանը ղեկավարել է 1990 թվականից ի վեր: Երկրի անկախացումից հետո 1991-ին Քարիմովն ընտրվել է երկրի նախագահ: