Բավ է պառակտվել
24-02-2016 12:58

Նեպալում վթարի ենթարկված ինքնաթիռն այրվել է

Նեպալում վթարի ենթարկված ինքնաթիռի մեծ մասն այրվել է: Ըստ Պոկխարա քաղաքի օդանավակայանի ներկայացուցիչ Դիպակ Բարանի` փրկվածներ չկան: «Ըստ այս պահին ունեցած մեր տեղեկությունների, օդանավի վթարից փրկվածներ չկան: Սա բարձր լեռնային տարածք է: օդանավի մեծ մասն այրվել է ...», - ասել է Բարանը:

Tara Air ավիաընկերությանը պատկանող փոքր օդանավն այսօր առավոտյան կորել էր ռադարներից Նեպալի լեռներում: Ըստ ԶԼՄ-ների, Ինքնաթիռում եղել է 23 մարդ, 20 ուղևոր, այդ թվում երկու երեխա, և երեք անձնակազմի անդամներ: Այնուհետև, նրա բեկորները հայտնաբերվել են Նեպալի արևմտյան մասում` Մյագդիի շրջանում: