01-05-2017 16:19

«Աերոֆլոտի» ինքնաթիռը Բանգկոկի մոտ հայտնվել է հսկայական օդային փոսում. կան վիրավորներ

«Աէրոֆլոտ» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը , որը Մոսկվայից ուղևորվում էր Թայլանդ, վթարային վայրէջք է կատարել Թայլանդի օդանավակայանում:
Ինչպես հայտնի է դարձել, Թայլանդի մայրաքաղաքին մոտենալիս օդանավը հայտնվել է իրար հաջորդող օդային փոսերում, ինչի արդյունքում մի քնի ուղևոր լուրջ վնասվածքներ են ստացել:
Նշվում է, որ արտակարգ իրավիճակի պահին, այն ուղևորները, որոնց ամրագոտիներն ամրացված չեն եղել, վեր են թռչել իրենց տեղերից և հարվածել ինքնաթիռի առաստաղին: Ամենից շատ տուժել են ինքնաթիռի անցուղու մոտ գտնված ուղևորները, նրանց մոտ հնարավոր են ողնաշարի վնասվածքներ:
Ականատեսները պատմել են, որ վիրավոր ուղևորներին օդանավի հատակին ընկած են թողել, մինչև բուժ աշխատողների ժամանումը՝ վնասվածքները էլ ավելի չբարդացնելու նպատակով:
Ինքնաթիռի օդային փոսի մեջ հայտնվելու երևույթը ի հայտ է գալիս, երբ խախտվում է օդային հոսանքով թևի սահումը, ինչը հանգեցնում է քաշող ուժի կտրուկ անկման: Դրա արդյունքում կարող է վեր բարձրանալ ինքնաթիռի քիթը, կամ պոչային հատվածը, այն կարող է թեքվել մի կողքի, կամ նույնիսկ պտույտ գործել իր շուրջ: