Բավ է պառակտվել
25-03-2015 07:57

Ֆրանսիայում կործանված A 320 օդանավը ջախջախվել է (լուսանկար)

ԶԼՄ-ներն սկսել են հրապարակել առաջին լուսանկարները Ֆրանսիայի հարավում կործանված A320 օդանավից:Հայտնաբերված բեկորներից ամենամեծն ունի 1 ք/մ չափ: Իսկ բեկորների ցրվածության գոտին 10 հեկտարից ոչ ավելի է:  
Փորձագետներն ասում են, որ այս տվյալները վկայում են` օդանավը օդում չի պայթել, այլ մեծ արագությամբ բախվել է լեռան ստորոտին և ջախջախվել: 


Հայտնի է, որ Ֆրանսիայի հարավում` Վերին Պրովանսում օդային աղետին զոհ է գնացել 150 մարդ, մոտ 70-ը` գերմանացիներ, մոտ քսանը` երեխաներ: Այժմ դեպքի վայրում են 300-400 ֆրանսիացի փորձագետներ և փրկարարներ: