Բավ է պառակտվել
15-03-2017 11:24

Աշխարհի ամենախորհրդավոր ժողովուրդները ըստ « Ռուսական Յոթնոց»-ի

Ռուսաստանյան « Ռուսական Յոթնոց» կայքը հայերին ընդգրկել է աշխարհի ամենախորհրդավոր ժողովուրդների քսանյակում: Ինչպես նշում է կայքը, չնայած պատմաբանների և ազգագրագետների ջանքերին, այս ժողովուրդների պատմությունը մինչ օրս պահպանում է իր հանելուկները:
Հոդվածում նշվում է, որ հայերի ծագումը գաղտնիք է մնում, և այն բազմաթիվ վարկածներ ունի:
« Որոշ գիտնականներ հայերին դասում են հնագույն Ուրարտու պետության ժողովրդների դասին, բայց ուրարտացիների գենետիկ բաղադրիչը առկա է հայերի գենետիկ կոդում այնպես, ինչպես նույն հուրիթների և լուվիացիների բաղադրիչը, պրոտոհայերի մասին էլ չենք խոսում: Հայերի ծագման հունական տարբերակներ ևս կան, ինչպես նաև այսպես կոչված «հայասական հիպոթեզեր», ըստ որոնց հայերի բնօրրանը համարվում է Հայասը՝ խեթական թագավությունից դեպի արևելք ընկած տարածքը»,- գրում է աղբյուրը:
Հրապարակման մեջ նշվում է, որ գիտնականներն այդպես էլ վերջնական պատասխան չեն տվել հայերի ծագման վերաբերյալ հարցին և ավելի հաճախ հակված են հայկական էթնոգենեզի միգրացիոն-խառը լինելու վարկածին:
Հայերից բացի աշխարհի ամենախորհրդավոր ժողովուրդների այս քսանյակում են հայտնվել նաև ռուսները, մայաները, լապլանդացիները, պրուսացիները, կազակները, փարսերը (պարսեր), գուցուլները, խեթերը, շումերները, էթրուսկները, գնչուները, հրեաները, գուանչները, խազարները, բասկերը, խալդերը, սարմաթները, քալաշները և փղշտացիները: