Բավ է պառակտվել
18-12-2015 11:37

Եվրոպայի 13 ամենագեղեցիկ Սուրբծննդյան տոնավաճառները (լուսանկարներ)

Սուրբ Ծնունդը Եվրոպայում յուրահատուկ ժամանակ է, որը շնչում է պատմությամբ, լի է ուրախությամբ ու կախարդանքով, դասական երաժշտությամբ, միլիոնավոր կրակներով ու մրգային կեքսերի բույրով: Եվրոպական Սուրբծննդյան տոնավաճառներում լինելը անգերազանցելի հաճույք է:
1.Weihnachtszauber Gendarmenmarkt, Բեռլին, Գերմանիա
Ամեն տարի շուրջ 600 հազար մարդ գալիս են Բեռլինի ամենագունագեղ տոնավաճառին մասնակցելու: Միացեք և ձեզ կսպասեն ժամանցային ծրագիր, սահադաշտ,ընտրի սնունդ և ձեռագործ ապրանքների և նրբախորտիկների հարուստ ընտրություն :

2. Tallinna Jõuluturg, Տալլին, Էստոնիա
Jouluturg-ը Տալլինի գլխավոր Սուրբծննդյան շուկան է: Այն դիմավորում է այցելուներին տապակած երշիկների անուշ բույրով, վառ լույսերով ու Սուրբծննդյան երաժշտությամբ: Այստեղ դուք կարող եք վայելել Էստոնիայի նրբերշիկից, կարտոֆիլից և թթու կաղամբից պատրաստված ավանդական ընթրիքը, ինչպես նաև հարուստ ժամանցային ծրագիրը:

 

3. Marchés de Noël, Ստրասբուրգ, Ֆրանսիա
Ստրասբուրգի Սուրբծննդյան տոնավաճառը ամենամեծերից, հներից ու գեղեցիկներից մեկն է ամբողջ Եվրոպայում: Այն կազմակերպվում է 1570 թվականից: Ամեն տարի ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ է գալիս մասնակցելու տոնավճառին:

4. Christmas in Covent Garden, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Հազարավոր լույսերով զարդարված տոնածառ, զվարճալի մրցավազք, իրական հյուսիսային եղջերուներ, Apple Market շուկան, ազնվամորու ջեմով փքաբլիթներ, բազմաթիվ փաբեր և խանութներ` այս ամենը դուք կգտնեք Լոնդոնի Covent Garden-ում:

5. Frankfurter Weihnachtsmarkt, Ֆրանկֆուրտ, Գերմանիա
Römerberg հրապարակի տոնավաճառում կգտնեք գեղեցիկ տաղավարներ, ավանդական մեղրով, դարչինով ու մեխակով հյուրասիրություններով :

 6. Wiener Christkindlmarkt, Վիեննա, Ավստրիա
Վիեննայի ամանորյա տոնավաճառներն իսկապես դարավոր ավանդույթ ունեն: Ավելի քան 20 տոնավաճառ միայն Վիեննայում վաճառում է տոնական նվերներ և համեղ ամանորյա թխվածքաբլիթներ:

7. Nürnberger Christkindlesmarkt, Նյուրնբերգ, Գերմանիա
Նյուրնբերգյան ամանորյա տոնավաճառին բնորոշ են գլինտվեյնի ու ռոմի պունշի, բոված նուշի, մեղրաբլիթների ու նյուրնբերգյան երշիկների անուշ բույրերը:

8. Mercado navideño en la Plaza Mayor, Մադրիդ, Իսպանիա
Մադրիդում նոյեմբերի վերջին բացվում է ավանդական ամանորյա տոնավաճառը տոնական ապրանքների լայն տեսականիով` ավանդական քաղցրավենիք, ավանդական ու ազգային հագուստի համար նախատեսված զարդեր և այլ պարագաներ:

9. Vánoční trhy na Staroměstském náměstí, Պրահա, Չեխիա
Սուրբծննդյան տոնավաճառը գործում է Wenceslas հրապարակում: Այստեղ կարող եք գտնել բոհեմյան բյուրեղապակուց, կերամիկայից իրեր, ոսկերչական զարդեր, դասական չեխական տիկնիկներ:. Իսկ դեկտեմբերի 5-ից, կարող եք տեսնել Միկոլաշին (Չեխիայի Ձմեռ պապը), հրեշտակի և սատանայի ուղեկցությամբ:

10. Adventi Ünnep a Bazilikánál, Բուդապեշտ, Հունգարիա
Ձեռագործ կոնֆետներ, ելակի գինի և ձմեռային սալյամի. այս ամենը դուք կարող եք ուտել է Սուրբ Ստեփանոսի բազիլիկի առջև:

11. Stortorgets Julmarknad, Ստոկհոլմ, Շվեդիա
Կարլսոնի հարազատ քաղաքից անհնար է սոված հեռանալ` հատկապես Սուրբ Ծնունդին: Վաճառասեղաններն առաջարկում են համտեսել շվեդական ֆիրմային քաղցրավենիք՝ կոճապղպեղով կարդանդակի գլխավորությամբ: Կարող եք գնել նաև ապակե ու կավե խաղալիքներ տոնածառը զարդարելու համար:

12. Weihnachtsmarkt am Kölner Dom, Քյոլն, Գերմանիա
Ամեն տարի քաղաքի կենտրոնն ավանդաբար վերածվում է ամանորյա հսկայական տոնակատարության՝ իր խնամքով ձևավորված տնակների շնորհիվ:

13. Håndlavet JuliTivoli, Կոպենհագեն (Դանիա)
Դեկտեմբերից կոպենհագենյան այգիները վառվում են կես միլիոն տոնական լույսերով: Այստեղ հնարավոր է ուտել խմել, գեղեցիկ ճենապակի, դանիական ավանդական սվիտեր գնել: