Բավ է պառակտվել
10-07-2017 17:06

Ամենից հայտնի սիրահար զույգերը, որոնք փոխել են պատմության ընթացքը

Սերը կարող է հրաշքներ գործել. Խաղաղություն հաստատել, պատերազմ հրահրել, փոխել պատմության ընթացքը՝ ինչպես դա արել են հայտնի սիրահար զույգերը:

Մարկոս Անտոնիոս և Կլեոպատրա


Կլեոպատրայի հետ Մարկոս Անտոնիոսի սիրավեպը տևել է 10 տարի: Սկզբում հռոմեացի զորավարը Եգիպտոսի թագուհուն մեղադրում է Հուլիոս Կեսարի սպանության մեջ, և պահանջում է գալ իր մոտ՝ պատասխանի համար: Կլեոպատրան իր հերթին Մարկոս Անտոնիոսի մետ է ժամանում Աֆրոդիտեի կերպարանքով. Նրա նավի նավախելերը ոսկեզօծված էին, թիավարների ձեռքում շողում էին արծաթափայլ թիերը, իսկ նավի հետևից ձգվում էր անուշաբույր փեշը: Հռոմեացին ցնցվեց թագուհու գեղեցկությունից: Չնայած որոշ պատմաբաններ այս միության մեջ փորձում են քաղաքական հիմնավորում գտնել:
Իր արշավանքների համար Մարկոս Անտոնիոսին հարկավոր էր եգիպտական բանակի օգնությունը, իսկ Կլեոպատրան ուներ իր շհերը: Բայց ինչ էլ որ եղած չլինի, արդյունքում սիրահար զույգն ունենում է երեք զավակ: Եվ երբ դավադիրները Մարկոս Անտոնիոսին հայտնում են, որ թագուհին իբրև թե մահացել է, նա հուսահատությունից ինքնասպանություն է գործում: Կլեոպատրան կարճ ժամանակ անց հետևում է նրան:
Չնայած, որ այս սիրո պատմությունը ողբերգական ավարտ է ունեցել, այն մշակույթի շատ գործիչների ոգեշնչել է Մարկոս Անտոնիոսին և Կլեոպատրային նվիրված հիասքանչ ստեղծագործություններ և կինոֆիլմեր ստեղծել:

Ջոն Ադամս և Աբիգեյլ Սմիթ


Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրորդ նախագահ Ջոն Ադամսն ու իր կինը՝ Աբիգեյլ Սմիթը հեռու բարեկամներ էին: Բնականաբար նրանք միմյանց ճանաչում էին, բայց աղջիկը արժանացավ Ջոն Ադամսի ուշադրությանը միայն այն ժամանակ, երբ դարձավ 17 տարեկան: Ապագա նախագահին գրավել էր ոչ միայն Աբիգեյլի չքնաղ արտաքինը, այլ նաև նրա անսովոր կարդացածությունը:
Քաղաքական օլիմպոսը գրավելու ճանապարհին Աբիգեյլը շատ է օգնել ամուսնուն, վերջինս էլ իր հերթին նրան ուղղված նամակներում անհամար սիրո խոստովանություններ էր գրում: 1000-ից ավելի նամակ է պահպանվել և հասել մինչ մեր օրերը: Նախագահի կինը այն հասարակության կազմավորման հարցում ամուսնուց պակաս դերակատարում չի ունեցել: Նրանց երջանիկ ամուսնությունը տևել է մոտ կես դար:

Մարիյա Սկլոդովսկայա և Պյեռ Կյուրի


«Սիրո և գիտության միություն»՝ հենց այսպես կարելի է բնորոշել Մարիյա Սկլոդովսկայայի և Պյեռ Կյուրիի միությունը: Ապագա ամուսինները հանդիպել են Սորբոնի համալսարանում (հենց այստեղ էր սովորում Մարիյան, քանի որ այլ բուհերում կանանց կրթությունն արգելված էր ): Զույգը զբաղվում էր դստեր համտեղ դաստիարակությամբ, ինչպես նաև գիտական հայտնագործություններով:
1903 թվականին նրանք միասին կիսեցին Նոբելյան մրցանակը ֆիզիկայի բնագավառում: Ամուսնու ողբերգական սպանությունից հետո Մարիյա Սկլոդովսկայա-Կյուրին զբաղեցրեց նրա տեղը Սորբոնում՝ դառնալով այդ համալսարանի առաջին կին պրոֆեսորը: 1911 թվականին նա ստացավ երկրորդ Նոբելյան մրցանակը՝ քիմիայի բնագավառում:

Ռիչարդ Լովինգ և Միլդրեդ Ջետեր


Ռիչարդ Լովինգի ու սևամորթ Միլդրեդ Ջետերի սիրո պատմությունը լի է տխրությամբ և վրդովմունքով: Նրանք սիրահարվեցին, երբ դեռ դեռահասներ էին: Նրանք դժբախտություն էին ունեցել մեծանալ Վիրջինիա նահանգում, որտեղ արգելված էին տարբեր ռասաների պատկանող զույգերի ամուսնությունները: 1958 թվականին խեղճ սիրահարները ամուսնացան այդ նահանգի սահմաններից դուրս՝ Վաշինգտոնում, բայց հենց որ վերադարձան տուն, անմիջապես ձերբակալվեցին և դատապարտվեցին 1 տարի ազատազրկման և 25 տարով նրանց արգելվեց բնակվել իրենց նահանգում:
Դատարանում Ռիչարդ Լովինգը միայն ասաց, որ սիրում է իր կնոջը՝ անկախ ամեն ինչից: Այդ դատական գործընթացը հետագայում մեծապես նպաստեց մաշկի տարբեր գույն ունեցող մարդկանց միջև հավասարության հաստատմանը Ամերիկայում: