Բավ է պառակտվել
13-08-2014 15:53

Սաակաշվիլիին մեղադրանել են բյուջեից 8.8 մլն լարիի անձնական կարիքների համար յուրացնելու համար

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այժմ էլ մեղադրվում է բյուջեի միջոցները վատնելու համար։ Վրաստանի գլխավոր դատախազությունը բացահայտել է, որ երկրի նախկին ղեկավարը Պետական պահպանության ֆոնդերի միջոցով մեծ գումարներ է ծախսել իր և իր ընտանիքի համար։ Արդյունքը՝ 8.8 մլն լարի։ Այդ գումարը ծախսվել է մերսողների, իսպանացի խոհարարի, անձնական դիզայների, հյուրանոցների վճարների, հուշանվերների և սննդի վրա, գրում է Вести-ն։

Միայն Սաակաշվիլիի նիհարելու համար վրացական բյուջեից տրվել է 113.000 դոլար, 180.000 դոլար գնահատվել են անձնական դիզայների և խոհարարի ծառայությունները։ Մոտ 300.000 դոլար վճարվել է ինքնաթիռների վարձակալության համար։

Մեղադրվում է նաև նախագահի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Թեյմուրազ Ջանաշիան։ Նա ապահովել է ծախսերի գաղտնիությունը, որոնք ուղղված են եղել Սաակաշվիլիի անձնական կարիքների համար։ Եթե դատարանը Սաակաշվիլիին մեղավոր ճանաչի, ապա նրան սպառնում է 7-9 տարվա ազատազրկում։  
Նշենք, որ Սաակաշվիլին մեղադրվում է նաև ծառայողական լիազորությունները չարաշահելու համար: