Բավ է պառակտվել
03-05-2014 11:01

Ոկրաինական զարգացումները դեռ Պուտինի ուզածով են. Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-յան իր էջում գրել է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կամ կնահանջի, կամ կկորցնի ամենը»: նա նաև նշել է. «Պետք է գործել, դրանից հետո ճանապարհներ փակելու «ախորժակը» կփակվի (նկատի ունի Ուկրաինայի դաշնայնացման կողմնակիցների գործողությունները։ Ուկրաինացինե՛ր, դուք նահանջելու տեղ չունեք, դուք կարող եք կորցնել ամենը։ Այժմյան անվճռականությունը կարող է հանգեցնել ապագայում զանգվածային արյունահեղության, ինչպես նաև կորստի՝ սկզբում արդյունաբերական Ուկրաինայի, տնտեսական հեռանկարների, իսկ հետո՝ պետականության»,- նախազգուշացնում է Սաակաշվիլին։

Ըստ նրա՝ դեռ ամեն ինչ Պուտինի ուզածով է։ «Այնպես որ վճռականությունը կտապալի Պուտինի պլանը։ Ես ոչ միայն սիրում եմ Ուկրաինան, այլև հավատում եմ նրան»,- ասել է Սաակաշվիլին։