Բավ է պառակտվել
28-08-2014 14:54

Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա, սա պատերազմ է. Սաակաշվիլի

Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա, որտեղ չհայտարարված պատերազմ է ընթանում, նշել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա, որտեղ չհայտարարված պատերազմ է ընթանում, նշել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ընդգծելով թե Ուկրաինայի, Վրաստանի և ՌԴ-ի բոլոր հարևանների ճակատագիրը վտանգի տակ է, գրում է segodnya.ua-ն։
«Վրացիները շատ լավ գիտեն. հարյուրավոր ռուսական տանկեր, զրահապատ մեքենաներ, «Գրադ» համակարգեր հատում են միջազգային սահմանը և հարձակվում գյուղերի և քաղաքների վրա։ Եվ աշխարհը չի կողմնորոշվում, թե ինչպես դա անվանել»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում։
Նախկին նախագահը նշել է, որ ռուսների գործողությունները «չի կարելի անվանել անջատողական հակամարտություն, ահաբեկչական հարձակում կամ ռուսական հակագրոհ»։

«Դա ներխուժում է։ Դա պատերազմ է։ Ինչո՞ւ միջազգային հանրությունն իրերն իր անուններով չի կոչում: Ես կարծում եմ, որ այժմ մեր շրջանում տեղի են ունենում ավելի կարևոր բաներ, քան ինչ-որ մեկի գլխին սառը ջուր լցնելը (նկատի ունի «սառը ցնցուղ» բարեգործական ակցիան-Tert.am)։ Ուկրաինայի, Վրաստանի և ՌԴ-ի բոլոր հարևանների ճակատագիրը վտանգի տակ է Դոնեցկում, Լուգանսկում և Մարիուպոլում։ Փա՛ռք Ուկրաինային»,- գրել է Սաակաշվիլին։