Բավ է պառակտվել
02-07-2014 17:22

Արևմուտքը պետք է վերաիմաստավորի իր քաղաքականությունը Սիրիայում և Իրաքում.Սաֆրաստյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզմունք հայտնեց, թե Սիրիայում կառավարական զորքերի վերջնական հաղթանակը կապված է Իրաքում առկա իրավիճակի հետ։ «Առկա իրավիճակում Սիրիայում երկու միտում է նկատվում. 1. ընտրությունները երկրում. Արևմուտքը ընտրությունների արդյունքների և գործող նախագահ Բաշար Ասադի հաղթանակի դեմ փաստեր չունի, և  2. Իրադարձությունները Իրաքում»,-նշեց բանախոսն ու հավելեց. «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բացել է Սիրիայի և Իրաքի միջև սահմանը։ Դա վտանգավոր իրավիճակ է ստեղծում, քանի որ այնտեղ նշված կազմակերպությունը ոչ միայն կռվում է, այլ նաև նրան հաջողվել է ստեղծել Սադամ Հուսեյնի կառավարման տարիների բարձր պաշտոնյաներից և արաբական ցեղերի շեյխերից բաղկացած միություն»: Ըստ Սաֆրաստյանի՝ արևմուտքը պետք է վերաիմաստավորի իր քաղաքականությունը ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում։