Բավ է պառակտվել
29-03-2014 09:57

Միխեիլ Սաակաշվիլին Skype-ի միջոցով դատարանին ցուցմունք կտա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վկայություն կտա դատարանին Skype տեսածառայության միջոցով, հայտնել է Թբիլիսիի նախկին քաղաքապետ, նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան: «Մի քանի ժամ առաջ ես այդ թեմայով խոսում էի Սաակաշվիլիի հետ, և ուզում եմ ասել, որ նա չի պատրաստվում իրեն օրենքից վեր դասել։ Երբ դատավորն անհրաժեշտ համարի Սաակաշվիլիի հարցաքննությունը, նա պատրաստ է դատարանին միանալ Skype-ի միջոցով և ցուցմունքներ տալ»,- ընդգծել է քաղաքական գործիչը: Սաակաշվիլին Վրաստանի գլխավոր դատախազություն էր հրավիրվել որպես վկա հարցաքննության մի քանի քրեական գործերով: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հինգշաբթի լրագրողներին հայտնել էր, որ նախկին նախագահը կարող է հարցերին պատասխանել հեռակա կարգով, տեսակապի միջոցով: