Բավ է պառակտվել
13-01-2015 09:43

Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է վերադառնալ հայրենիք։ Այդ մասին հայտարարել է անձամբ նա վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի ուղիղ եթերում։ 
ԱՄՆ-ում գտնվող Սաակաշվիլին չի պարզաբանել, թե երբ է մտադիր վերադառնալ Վրաստան, միևնույն ժամանակ նա հայտարարել է. «Փոխվում է աշխարհաքաղաքական իրավիճակը, իսկ մեր ընկերների դիրքորոշումներն ուժեղանում են, այդ ամենը կնպաստի իմ՝ Վրաստան վերադառնալուն»։ 
2014-ի դեկտեմբերի 29-ին Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլին հայտարարել է, որ իր գերատեսչությունը մոտ ժամանակում դատարանին կփոխանցի գործերը, որոնց շրջանակում մեղադրվում է նախկին նախագահը։ Նա նշել է, որ 2014-ի ամռանը Սաակաշվիլիին մեղադրանքներ են ներկայացվել 4 գործի շրջանակում։