08-02-2014 15:15

ՙԵթե հակառակորդը շարունակում է սպառազինվել, մենք պիտի զգոն լինենք….՚.ադրբեջանագետ

 Այսօր հրավիրված մամուլի աուլի ընթցքում արաբագետ Սարգիս Գրիգորյնաը նշեց, որ Սիրիայում կառավարական զորքերի դեմ ընթացող մարտերի ժամանակ զոհված ադրբեջանցիների թիվը հասնում է մոտ 200-ի: ՙհատկանշական է, որ դրանց շարքում կան ոչ միայն սոցիալական վիճակից դրդված, այլև գաղափարական պայքարողներ՚:

Բանախոսի խոսքով՝ սիրիական ծայրահեղականների բանակին միանալը ոչ միայն անհատական նախաձեռնություն է, այլև` պետական ծրագիր. ՙԹուրք-սիրիական սահմանին չկա վերահսկողություն, ինչը թերևս, մտածված քայլ է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանցի, թուրք զինյալները կենտրոնացված են հայաշատ թաղամասերում, մասնավորապես` Հալեպում՚,-ընգծեց արաբագետը:

Ս. Գրիգորյանի տեղեկացմամբ, պատրաստված վարձկանին ամսեկան 5000 ԱՄՆ դոլար է վճարվում: Ասուլիսին հրավիրված ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն էլ ավելացրեց, որ դեպի Սիրիա հոսք կա ոչ միայն շրջաններից, այլև` Բաքվից, Սումգայիթից և այլ քաղաքներից. «Այս մոլուցքը տարածվել է նաև ադրբեջանցի սպորտսմենների շրջանում, սա անկախության տարիներին քարոզչական լուրջ աշխատանքի արդյունք է»,-ասաց ադրբաջանագետը:
Ինչ վերաբերում ղարաբաղյան հակամարտությանը, ապա ադրբեջանագետը հիշեցրեց, որ Ադրբեջանը համալրում է ռազմաօդային ուժերի «զինապահոցը». «Ադրբեջանը փորձում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերում գտնվող ՄԻԳ-25 ինքնաթիռները, ինչպես նաև բանակցություններ է վարում Պակիստանի հետ` ՋՖ-17 կործանիչներ ձեռք բերելու համար: Որքան էլ չնչին լինի պատերազմի վերսկսման վտանգը, եթե հակառակորդը շարունակում է սպառազինվել, հզորացնել իր օդուժը, մենք պիտի զգոն լինենք»,-եզրափակեց Ս. Ասատրյանը: