Բավ է պառակտվել
30-03-2015 08:41

Սիրիայում շարունակում են համալրվել զինյալների շարքերը. Ասադ

Ենթադրաբար առանց «Իսլամական պետության» զինյալների մասնակցության կատարվող Սիրիայի տարածքի գնդակոծումներից հետո իսլամիստների թիվը միայն ավելանում է, հայտարարեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը: «Որոշ գնահատականներով՝ Սիրիայի տարածքում զինյալների շարքերը ամսեկան համալրվում են մինչև հազար նորակոչիկներով», - ասաց Ասադը: Կոալիցիայի գնդակոծումների արդյունքը նա անվանեց «տեղամասային նշանակության շահ»: Նախագահը նշեց, որ նույն իրավիճակը ստեղծվել է Իրաքում և Լիբիայում: Այդ երկրներում իսլամիստները վերահսկում են տարածքների զգալի մասը: Ասադը հրաժարվեց հոժարակամ թողնել իր պաշտոնը, ինչպես իրեն առաջարկել էին ԱՄՆ-ից: Փոխարենը նա պատրաստակամություն հայտնեց ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել: Սիրիայում 2011 թվականի մարտից քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հիմնական պահանջը երկրում կառավարության համակարգի փոփոխությունն է: ՄԱԿ-ի տվյալներով՝ բախումների հետևանքով արդեն զոհվել է 200 հազար սիրիացի: Կառավարական զորքերի հակառակորդներն են տարբեր խմբավորումների մաս կազմող զինյալների ջոկատները: Նրանցից առավել ակտիվը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է, որը 2014 թվականի հունիսի 29-ին իրեն վերահսկողության տակ գտնվող Իրաքի և Սիրիայի տարածքներում հայտարարել է «իսլամական խալիֆայության» ստեղծման մասին: