Բավ է պառակտվել
27-02-2014 15:05

Ռուսաստանը կապահովի Յանուկովիչի անվտանգությունը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը ՌԴ խնդրել է պաշտպանել իր անձնական անվտանգությունը: Հայտնում է Russia Today-ը:

՛՛Ես՝ Վիկտոր Ֆյոդորովիչ Յանուկովիչը, դիմում եմ Ուկրաինայի ժողովրդին։ Առաջվա պես ես ինձ համարում եմ Ուկրաինայի օրինական նախագահը, որն ընտրվել է ուկրաինացիների ազատ ընտրության միջոցով։ Չեմ կարող անմասն մնալ այն ողբերգական իրադարձություններից, որոնք տեղի են ունենում մեր երկրում՛՛,-ասված է նրա տարածած խաղորդագրության մեջ։

Ըստ Յանուկովիչի ինքը ստիպված է եղել Ռուսաստանից խնդրել ապահովություն ՝ ծայրահեղականների գործողություններից։
՛՛Ցավոք, այն, ինչ այժմ տեղի է ունենում Գերագույն ռադայում, անօրինական բնույթ ունի։ Այդ որոշումները խորհրդարանի կողմից կայացվում են ՛՛Ռեգիոնների կուսակցություն՛՛ խմբակցության անդամների մեծ մասի բացակայության պայմաններում, որոնք վախենում են իրենց անվտանգության համար, իսկ որոշներն էլ ֆիզիկական բռնության են ենթարկվել և ստիպված են եղել լքել Ուկրաինայի տարածքը՛՛,-ասել է Յանուկովիչը։

Վիկտոր Յանուկովիչի խնդրանքը՝ ապահովել իր անվտանգությունը, բավարարվել է Ռուսաստանի տարածքում. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին ասել է Ռուսաստանի իշխանությունների աղբյուրը։

՛՛Պայմանավորված այն հանգամանքով, որ Յանուկովիչը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը, հաղորդում ենք, որ այդ խնդրանքը բավարարվել է Ռուսաստանի տարածքում՛՛,-ասել է աղբյուրը։