Բավ է պառակտվել
04-11-2013 20:53

Մոսկվայում և ՌԴ մյուս քաղաքներում սկսվել է «Ռուսական երթը»

Մոսկվայում մեկնարկած «Ռուսական երթի» շրջանակներում արդեն 30 ձերբակալվածներ կան: ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի վարչությունից տեղեկացրել են, որ երթի մասնակիցները ձերբակալվել են «նացիստական կարգախոսներ և ցուցապաստառներին արգելված խորհրդանիշներ պատկերելու համար»:

Իրավապահների տվյալներով՝ «Ռուսական երթին» մասնակցում է մոտ 8000 մարդ: Իշխանությունների հետ նախապես համաձայնեցվել է «Ռուսական երթի» մասնակիցների քանակը՝ մինչև 15.000 մարդ: