Բավ է պառակտվել
25-02-2014 10:31

Ուկրաինական կառավարության կազմում հնարավոր է ընդգրկվի երգչուհի Ռուսլանան

«Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Պավլովսկին, ենթադրել է, որ Երգչուհի և հասարակական ակտիվիստուհի Ռուսլանան հնարավոր է ընդգրկվի Ուկրաինայի նոր կառավարության կազմում, հաղորդում է «ԼԻԳԱ»-ն: «Նախատեսվում է, որ Ռուսլանան կառավարությունում կներկայացնի հասարակական սեկտորը… թեեւ նրա երգերը քաղաքականության դեմ են»,-սոցցացանցերում գրել է Պավլովսկին:
Հիշեցնենք, որ 2006 թվականին Ռուսլանան պատգամավոր էր ընտրվել «Մեր Ուկրաինան» կուսակցության կողմից: Նա եղել է խորհրդարանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման տեղեկատվական ապահովության հարցերով ենթահանձնաժողովի նախագահը: