Բավ է պառակտվել
10-04-2014 18:51

Ռուսաստանը սրում է լարվածությունը և Ուկրաինայի արևելքում հուզումներ սադրում. Ռասմուսսեն

Եթե Ռուսաստանը լրջորեն երկխոսության է տրամադրված, ապա նրա առաջին քայլը Ուկրաինայի սահմանին տեղակայված զորքերի հեռացումը պետք է լինի: Պրահա այցի ժամանակ նման կարծիք է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Ըստ նրա,դաշինքը շարունակում է կոլեկտիվ պաշտպանության անկոտրումը նվիրյալը մնալ: ՛՛Մենք օրինական գործողություններ ենք ձեռնարկում ի պատասխան անկայունության, որ Ռուսաստանի ոչ օրինական գործողություններն են պատճառել՛՛,-հայտարարել է նա: Գլխավոր քարտուղարը նաեւ նշել է, որ Ուկրաինայի հետ սահմանին 40 հազար ռուս զինվորական են տեղակայված, եւ որ Ռուսաստանը սրում է լարվածությունն ու Ուկրաինայի արեւելքում հուզումներ սադրում: