Բավ է պառակտվել
02-04-2014 16:53

Ռուսախոս համերկրացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալը դյուրացվել է

ՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է ռուսախոս համերկրացիներին դյուրացված կարգով քաղաքացիություն տալու մասին օրինագիծը: Ռուսական անձնագիր ստանալու համար նրանք պետք է դիմեն Դաշնային միգրացիոն ծառայություն՝ ռուսաց լեզվի իմացությունը հարցազրույցի միջոցով հաստատելու համար, ինչից հետո երեք ամիսների ընթացքում քննվելու է քաղաքացիություն տրամադրելու դիմումը, տեղեկացնում է Lenta.ru-ն։ Քաղաքացիությունը կտրամադրվի այն դիմողներին, որոնք կհրաժարվեն այլ երկրի քաղաքացիությունից և կտեղափոխվեն Ռուսաստան։ Օրինագիծն առնչվում է, մասնավորապես, այն ռուսախոսներին, որոնց հարազատները բնակվել են Ռուսաստանի կամ ԽՍՀՄ նախկին տարածքում։