Բավ է պառակտվել
29-03-2014 15:53

Ռուսաստանն Ուկրաինայի սահմանը հատելու մտադրություն չունի. Լավրով

Ռուսաստանն Ուկրաինայի սահմանները հատելու մտադրություն եւ շահ չունի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԵՄ-ի եւ ՌԴ-ի պատժամիջոցների հարցը Ուկրաինայում վիճակի հետագա սրացման դեպքում, որը գրելով արեւմտյան մի շարք լրատվամիջոցներ նկատի են ունենոււմ ռուսական զորքերի կողմից մայրցամաքային Ուկրաինայի սահմանը հատելը: «Մենք Ուկրաինայի սահմանները հատելու ոչ մի մտադրություն եւ շահ չունենք։ Մենք պարզապես շատ ենք ցանկանում, որ կոլեկտիվ աշխատանք լինի եւ որպեսզի դադարեցվեն այն անօրինությունները, որոնք արեւմտյան երկրները փորձում են քողարկել եւ շահեկան գույներով ու երանգներով ներկայացնել, որպեսզի նրանք գիտակցեն իրենց պատասխանատվությունը։ Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը հայտարարել է, որ ուկրաինական ղեկավարության վերջին գործողություններն ուղղված են ապօրինի զենք ունեցողների, այսինքն՝ հանցագործների զինաթափմանը,- նշել է Լավրովը և հավելել,-Եթե սա մեր արեւմտյան գործընկերների աշխատանքի արդյունքն է, ապա կրկնեմ, մենք բավարարված ենք տեղի ունեցածով։ Պատրաստ կլինենք նրանց հետ համատեղ խորհուրդներ որոնել ուկրաինացիների համար, որոնք կնպաստեն ցանկացած ապօրինի ակտիվության դադարեցմանը եւ պետության բարեփոխման սահմանադրական գործընթացի սկզբին», - հավելել է նախարարը։