Բավ է պառակտվել
10-02-2014 13:37

Ըստ քաղտեխնոլոգի՝ ԼՂՀ ճանաչումը պետք է սկսվի Ռուսաստանից

Անրադառնալով ԵԽ ավստրիացի պատգամավոր Էվալդ Շտադլերի ֆեյսբուքյան գրառմանը, որը վերաբերում էր ԼՂՀ ճանաչմանը, ուկրաինացի հայտնի քաղտեխնոլոգ Վիկտոր Ուկոլովը մեկնաբանել է և ասել, որ ԼՂՀ ճանաչումը պետք է սկսվի Ռուսաստանից, քանի որ այս երկիրն ազդում է տարածաշրջանի վրա:
Նրա կարծիքով, երբ Ռուսաստանը ճանաչի Ղարաբաղը, Հայաստանից և Ադրբեջանից ավելի հեռու գտնող երկրները կկարողանան հստակեցնել իրենց դիրքորոշումն այդ հարցում: Փետրվարի 5-6-ին Ստրասբուրգում տեղի է ունեցել Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության 14-րդ նիստը։ Մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավորությունն առանց Ստեփանակերտի մասնակցության՝ եվրոպացի պատգամավորը նշել էր. «Եվրոպական միությունն ու այդ միության երկրները պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ որպես ինքնիշխան պետություն։ Այդ պատճառով ես, որպես մեսիջ, նախատեսում եմ Ավստրիայում ստեղծել Ավստրիա-ԼՂՀ բարեկամության խումբ»։