22-08-2014 20:00

Ռուսաստանը Ուկրաինայի տարածք ռազմական ուղիղ ներխուժում է իրականացրել.Կիև

Ուկրաինայի անվտանգության ծառայության պետ Վալենտին Նալիվայչենկոն, ըստ ՈՒՆԻԱՆ-ի փոխանցման, հայտարարել է, որ Ռուսաստանը ռազմական ուղիղ ներխուժում է իրականացրել Ուկրաինայի տարածք՝ փորձելով դա քողարկել հումանիտար բեռանն ուղեկցող շարասյան անվան տակ:
Նալիվայչենկոն նշել է, որ ըստ ՈՒԱԾ-ի, Ռուսաստանի այսպես կոչված հումանիտար շարասյունը երեք նպատակ ունի: Առաջին՝ սպիտակ ներկված ռազմական կամազների օգտագործումը հրետանային սպառազինություն տեղափոխելու համար, երկրորդ՝ հանցախմբերի համար զենք եւ զինամթերքի տեղափոխումը և երրորդ՝ կարևորագույնը, հանցագործությունները թաքցնելը, սպանվածների մարմինները հարազատներից և Ուկրաինայի իշխանություններից թաքցնելը, որպեսզի զոհվածների հարազատները Ռուսաստանում չիմանան՝ որտեղ են մահացել իրենց բարեկամները, նշել է նա: