Բավ է պառակտվել
13-08-2014 10:16

Ռուսաստանը կարող է ընդլայնել հետախուզման մեջ գտնվող ուկրաինացի պաշտոնյաների ցանկը

Ռուսաստանի քննչական կոմիտեն կարող է ընդլայնել հետախուզման մեջ գտնվող ուկրաինացի պաշտոնյաների, քաղաքական գործիչների եւ գործարարների ցանկը, որոնք հովանավորում են ուժայիններին` հատուկ գործողության գոտում, հայտնում է «Իզվեստիան»:

«Մի շարք գործարարներ չեն թաքցնում, որ ոչ միայն լուրջ նյութական աջակցություն են ցուցաբերում, այլեւ իրենք էլ են մասնակցում գործողություններին: Ըստ մեր տվյալների` նրանց մի մասը կապված է հանցավոր աշխարհի հետ», — մեջբերում է թերթը:

Ցուցակում կարող են հայտնվել օլիգարխ եւ Դոնեցկի մարզի ղեկավար Սերգեյ Տարուգան, Գերագույն ռադայի պատգամավոր եւ Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն, ինչպես նաեւ կիեւցի գործարարներ Ալեքսանդր եւ Վյաչեսլավ Կոնստանտինովսկի եղբայրները:

Թերթը հիշեցնում է, որ հունիսի վերջին Ուկրաինայի հարավ-արեւելքում պատերազմի վարման արգելված միջոցներ օգտագործելու վերաբերյալ հարուցված քրեական գործի քննության շրջանակներում, Ինտերպոլում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի եւ Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու նկատմամբ, որը ուկրաինացի ուժայինների հովանավորներից մեկն է: ՌԴ ՔԿ ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, որ ցուցակում կա 40 զինծառայողի ազգանուն, որոնք գնդակոծման են ենթարկել խաղաղ թաղամասերը: