Բավ է պառակտվել
01-03-2014 12:25

Ռուսաստանն անուշադրության չի մատնի Ղրիմի վարչապետի դիմումը

РИА Новости գործակալությունը տեղեկացնում է, որ ՌԴ-ն առանց ուշադրության չի թողնի Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսենովի դիմումը ՌԴ-ի նախագահին՝ ինքնավար հանրապետության տարածքում խաղաղություն հաստատելու վերաբերյալ. այդ մասին հայտարարել է Կրեմլի վարչակազմը։ 

՛՛Ռուսաստանն անուշադրության չի մատնի այդ դիմումը՛՛,-ասել են ՌԴ նախագահի աշխատակազմից։ 

Հիշեցնենք, որ Ղրիմի նոր վարչապետ Սերգեյ Ակսենովը, ով նշանակվել էր այդ պաշտոնում փետրվարի 27-ին, այսօր առավոտյան արտակարգ հաղորդագրությամբ է հանդես եկել։ Նա դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել ինքնավար հանրապետության տարածքում խաղաղության և հանգստության հաստատմանը։

Ուկրաինայում իշխանափոխությունը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ։ Փետրվարի 22-ին Գերագույն ռադան Յանուկովիչին զրկել էր իշխանությունից, փոխել սահմանադրությունն ու նախագահի պաշտոնակատար էր նշանակել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովին և արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել մայիսի 25-ին։