Բավ է պառակտվել
12-04-2014 17:33

Ռուսաստանում տղամարդը խեղդամահ է արել վեցամյա երեխային

Ռուսական Նովոսիբիրսկ քաղաքում տղամարդուն կասկածում են 6-ամյա երեխայի սպանության մեջ: Ըստ Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալների՝ 25-ամյա քաղաքացին, ում անունը չի հայտնվում և ում արդեն ձերբակալել են , երեկ անցնում էր լքված օժանդակ շինության կողքով, որտեղ տեսել է երեխային: Տղամարդու մոտ, ով հարբած վիճակում էր, հանկարծ երեխայի նկատմամբ ատելության նոպա սկսվել: Վիճաբանությունից հետ տղամարդը որոշել է ապացուցել, որ ինքն ավելի ուժեղ է խեղդամահ է հակառակորդին: Ոստիկանության աշխատակիցները մարմինը գտել են քաղաքի Կիրովի շրջանի անտառում: Հարուցել են քրեական գործ ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով(անչափահասի սպանություն): Որոշվում է խափանման միջոցը: