Բավ է պառակտվել
07-08-2014 10:51

Ռուսաստանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել

Նովոսիբիրսկի մարզի Բերդսկ քաղաքի շրջանում կործանվել է Յակ-52 ուսումնական ինքնաթիռը: Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի ՆԳՆ-ի գլխավոր վարչության կայքում:

Օգոստոսի 7-ին, ժամը 08:50-ին Ռուսաստանի ՆԳՆ Բերդսկ քաղաքի գլխավոր վարչություն հաղորդագրություն էր ստացել, որ թեթեւ շարժիչով ինքնաթիռ է ընկել: Նախնական տվյալներով 2 մարդ զոհվել է՝ հրահանգիչն ու կուրսանտը:

Աղբյուրի խոսքով՝ կործանված ինքնաթիռը պատկանում է տեղական աերոակումբին: Դեպքի վայր են ուղարկվել օպերատիվ ծառայությունների աշխատակիցները: