Բավ է պառակտվել
12-09-2014 13:15

Ռուսաստանում կարգելեն ալկոհոլային էներգետիկ ընպելիքները

Պետդումայի պատգամավորները պահանջում են Ռուսաստանի տարածքում արգելել ալկոհոլային էներգետիկ ըմպելիքները:
Հիմնավորման մեջ նշվում է, որ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների համային առանձնահատկությունները թուլացնում են հարբածության արտահայտվածությունը, ինչը հանգեցնում է ֆիզիկական վիճակի սխալ գնահատման, նպաստում խմածի հանդեպ վերահսկողության կորստին եւ հանգեցնում է ալկոհոլի կրկնակի գործածման:Ալկոհոլային էներգետիկ ըմպելիքների վաճառքի արգելք արդեն գործում է Չեչնիայում, Կրասնոդարում, Չուկոտկայում, Ռոստովում:
Նման օրինագիծ հայտնվել էր դեռեւս 2013թ., բայց չէր բավարարում Մաքսային միության կանոնադրությանը, քանի որ նման տեսակի ըմպելիքի արտադրության ամբողջական դադարեցում է նախատեսում:
Ներկայումս Պետդումայի 40 պատգամավորներ նախագիծ են մշակել եւ մտադիր են կրկին հանդես գալ ալկոհոլային էներգետիկ ըմպելիքներն արգելելու դիրքերից: